Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Զոհվածների ծնողները գիշերել են կառավարության դիմաց՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով (տեսանյութ)

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են կառավարության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել անմահացած հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը շաբաթ օրը մեկ ամսյա նախնական կալանքի տակ վերցնելու որոշում կայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին առևանգելու մեղադրանքով։