Բացել լրահոսը Փակել լրահոսը
260491
A A
Քաղաքականություն

Հակառակորդը մենահատ կրակոց է արձակել հայ դիրքապահի ուղղությամբ (լուսանկար)

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:
 
ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:
 
Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:
 
 Առաջնագծում զրահաբաճկոնի և սաղավարտի կրումը պարտադիր է. այն փրկում է կյանքեր: