Բացել լրահոսը Փակել լրահոսը
44
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն այսօր մանրակրկիտ բուժզննում է անցել

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան Ռոզանոյի Humanitas ինստիտուտի կլինիկայում մանրակրկիտ բուժզննում է անցել։

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, հայ կիսապաշտպանի մոտ հայտնաբերվել է մկանային լարվածություն ձախ ազդրի ուղիղ աղիքի առջևի մասում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել երեքշաբթի օրը չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Միլանի» դեմ պատասխան խաղում։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում պարզ կդառնա վնասվածքի բարդությունը։

Հայ ֆուտբոլիստը բաց կթողնի «Ինտերի» առաջիկա խաղերը։ Ըստ աղբյուրի, կասկածի տակ է նաև նրա մասնակցությունը հունիսի 10-ին կայանալիք չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում: