Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել և ծանոթացել նորաբաց կենտրոնի կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին, ընդհանուր շենքային պայմաններին և արդիական ու ժամանակակից ստանդարտներին համահունչ բժշկական սպասարկմանը: «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը ամբողջությամբ կառուցվել է մասնավոր նախաձեռնությամբ՝ Հայաստանի և արտասահմանի մեր հայրենակիցների և օտարերկրյա ներդրողների աջակցությամբ: Կենտրոնը հնարավորություն ունի առողջապահական ծառայություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության շուրջ 65 տոկոսին, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և համապատասխանում է առողջապահական ծառայությունների մատուցման միջազգային ամենաբարձր ստանդարտներին: