Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ ականանետ են կիրառել

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ:
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: