Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ երաշխիք չկա, որ հայկական զորքերի հետքաշումը չի բերի ադրբեջանցիների ներխուժմանը․ Աբրահամյան (տեսանյութ)

«Երբ որ հայելային ձևով հետքաշում տեղի ունենա, իսկ այն հատվածը, որի մասին նշում են՝ մեկից երեք կիլամոտրանոց հատվածում, դա նշանակում է, որ ՀՀ մի շարք բնակավայրեր պետք  է հայաթափվեն, որովհետև դրանք գտնվում են սահմանագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա», նշում է Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ Հայաստանի համար հրատապ է սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը։

Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանը արդեն մի շարք անգամներ ցույց է տվել, որ որևէ պայմանավորվածություն չի կատարում․ «Չի կարող որևէ մեկը ՀՀ-ին տալ երաշխիք, որ հայկական զորքերի հետքաշումը չի բերելու ադրբեջանական զորքերի ներխուժմանը և փաստացի ՀՀ-ի տարածքների նկատմամբ նոր օկուպացիայի ապահովմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։