Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_NA_01
A A
Պաշտոնական

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ․ Արթուր Թովմասյանի կոչը Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը ԱԺ հերթական նիստի ժամանակ

«Սիրելի´ հայրենակիցներ

Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Դուք գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ,որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:

Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ ՝Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել ,այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել ՝Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:

Ինչու̉ , հարցեր մի տվեք:

Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»: