Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհված զինվոր
A A
Պաշտոնական

Սոթքում այսօր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, մահացել  է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ։