Բացել լրահոսը Փակել լրահոսը
71
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ակումբները շարունակում են կարգապահական խախտումներ թույլ տալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացել է Կարգապահական և էթիկայի կոﬕտեի հերթական նիստը։

Նշենք, որ մեր ֆուտբոլային ակումբները բավական տարբեր ու խայտաբղետ խախտումներ են թույլ տալիս, որի համար պատժվում են։ Մասնավորապես՝ «Վան» - «Ուրարտու» խաղին մրցավարներին սարքին փոխարինման էլեկտրոնային ցուցատախտակ չեն տրամադրել։

«Շիրակ» - «Փյունիկ» խաղին «Շիրակ» թիմի երկրպագուները մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել, իսկ «Փյունիկի» երկրպագուները ֆայեր են պայթեցրել։ 2-րդ խաղակեսին հաշիվը ցույց տվող էլեկտրոնային լուսատախտակն անսարք է եղել։ Խաղից առաջ տոմսային համակարգը թերի է կիրառվել։

«Փյունիկ» - «Վան» խաղին դաշտի տեր թիմի երկրպագուները լազերներ են օգտագործել հյուրերի դարպաասապահի ուղղությամբ։ «Փյունիկ-1-13» - «Ուրարտու-2-13» խաղին դաշտի տեր թիմը չհայտավորված երեք ֆուտբոլիստ է խաղացրել։

Սա դեռ բոլորը չի։ Ավաղ, «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը դիմում է ներկայացրել ֆեդերացիային, ըստ որի «Լեռնային Արցախ-2» թիմը հրաժարվում է Առաջին խմբի առաջնության հետագա մասնակցությունից։

Միաժամանակ, ՀՖՖ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն կարգապահական վարույթներ է հարուցել Fastex Հայաստանի Գավաթի մայիսի 13-ին կայացած «Շիրակ» - «Ուրարտու» և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի մայիսի 15-ին կայացած «Նոա» - «Փյունիկ» խաղերի ընթացքում տեղի ունեցած կարգապահական խախտումների վերաբերյալ։ Նշված խախտումների վերաբերյալ ծանուցումներ են ներկայացվել համապատասխան ակումբներին՝ տրամադրելով դիրքորոշում ներկայացնելու ժամանակ։

Վարույթների արդյունքներն ամփոփելուց հետո կոմիտեն կհրապարակի իր որոշումները։