Բացել լրահոսը Փակել լրահոսը
16843236774021
A A
Քաղաքականություն

Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը

Մայիսի 17-ին Ռեյկյավիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին: 

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: 

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Բոլոր խնդիրների համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունից հրաժարվելու, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը: