Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետդեպ
A A
Հասարակություն

Իր տարեկան զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություններին

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին. հայտնում է Ամերիկայի ձայնը։

Աշխարհի տարբեր հատվածներում կառավարությունները շարունակում են թիրախավորել կրոնական փոքրամասնություններին՝ օգտագործելով բազմաթիվ բռնի մեթոդներ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ։

Փաստաթղթում մտահոգություն է արտահայտված Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաև Մյանմարում կառավարող ռեժիմի և Աֆղանստանում «Թալիբան» շարժման գործողությունների առնչությամբ:

Միևնույն ժամանակ, պետքարտուղարության զեկույցը առաջընթաց է գրանցել աշխարհի որոշ հատվածներում, օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ուր հատուկ քրեական դատարանը հետևողական է քաղաքացիների նկատմամբ կրոնական բռնությունների դեպքերը քննելիս: