Բացել լրահոսը Փակել լրահոսը
+-
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգայի «Ինտեր» - «Միլան» խաղը գովազդում է Հենրիխ Մխիթարյանը

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակացությամբ հատուկ գովազդ է պատրաստել՝ կապված այսօր չեմպիոնների լիգայում կայանալիք «Ինտեր» - «Միլան» կիսաեզրափակիչ պատասխանի խաղի հետ:

 

Ըստ հեղինակների, հայ ֆուտբոլիստն իր ձեռքերով բռնել է դարպասի ցանցը, ինչպես դա անում են ձկնորսները ձուկ որսալիս:

 

Նշենք, որ «Ինտեր» - «Միլան» պատասխան հանդիպումը կկայանա ժամը 23:00-ին: Թիմերի առաջին խաղն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 2:0: