Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Արցախի նախագահից պահանջում ենք՝ Սամվել Բաբայանին նշանակել պետնախարարի պաշտոնում» (տեսանյութ)

 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է  «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ  Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքը՝ «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» կարգախոսով:

 

Հանրահավաքի մասնակիցների անունից հրապարակվել է հայտարարություն, որում մտահոգություն հայտնելով  Արցախում և նրա  շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական  իրավիճակի կապակցությամբ, և ընդունելի համարելով ստեղծված իրավիճակից՝  խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ելքի տեսլականը, Արցախի Հանրապետության նախագահին պահանջ է ներկայացվել  Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում՝ օժտելով համարժեք լիազորություններով՝  ըստ  «Ռազմական դրության մասին» օրենքի իրավակարգավորումների: