Բացել լրահոսը Փակել լրահոսը
260080
A A
Քաղաքականություն

Ինչ են քննարկել Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը Բրյուսելում

Այսօր Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին այս ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները, Վաշինգտոնում ընթացող բանակցությունները, ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև Ալիևի, Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր կայանալիք բանակցությունների օրակարգը։

Ինչպես հայտնի է՝ ժամը 15:00-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ ղեկավարի մասնակցությամբ։