
A
A
Հովհաննես Բաչկովը պարտվեց կիսաեզրափակիչում․ Բռնցքամարտի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՏաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը պարտություն կրեց ու դարձավ բրոնզե մեդալակիր:
Մեր 63,5 կգ քաշային բռնցքամարտիկը միավորներով զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևին:
Մինչ այդ կիսաեզրափակիչ փուլում անհաջողության էր մատնվել նաև մեր 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու բրոնզե մեդալով։