Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks 1
A A
Սպորտ

Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ նվաճեց․ Բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում այսօր կիսաեզրափակիչ մարտերի օրն է։

Հայաստանն այս փուլում ունի երկու մասնակից։ Առաջինը ռինգ մտավ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Ավաղ, նա 0։5 հաշվով պարտվեց Իտալիան ներկայացնող Ազիզ Աբես Մուհիդինեին և բավարարվեց բրոնզե մեդալով։

Երեկոյան հերթափոխին իր մենամարտը կանցկացնի մեր 63,5 քաշային Հովհաննես Բաչկովը։ Նրա մրցակիցը ուզբեկ Ռուսլան Աբդուլաևն է։