Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gavat
A A
Սպորտ

«Շիրակ» - «Ուրարտու» եզրափակիչ խաղը կսպասարկեն լիտվացի մրցավարները

Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Fastex Հայաստանի գավաթի 2023 թ. խաղարկության «Շիրակ» - «Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կսպասարկի լատվիական մրցավարական անձնակազմը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Անդրիս Տրեյմանիսը։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեկսեյս Սպասյոնիկովսը: Խաղի չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը: VAR-ի մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, VAR-ի մրցավարի օգնական` Մեսրոպ Ղազարյանը: Հանդիպման տեսուչը Սլավիկ Ղազարյանն է, պատվիրակը՝ Առնո Սարգսյանը:

«Շիրակ» - «Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կսկսի ժամը 19։00-ին։ Մուտքը տոմսերով է։