Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Դա փոխհրաձգություն չէր, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի վրա․ Մարուքյանը՝ Վեդանտ Պատելի հայտարարության մասին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, ով Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիան բնութագրել է որպես փոխհրաձգություն։

 

«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի կողմից հերթական չհրահրված հարձակում, որը հայտնի է ԻՊ-ի ոճով մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։

Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից», գրել է Մարուքյանը։