Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ԵՊԲՀ, Արմեն Մուրադյան
A A
Պաշտոնական

Առողջապահության համակարգում բժշկի մասնագիտությունից ու աշխատանքից ոչ պակաս կարևոր է բուժքույրերի դերը․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրների օրվա կապակցությամբ․

«Քույրական գործի սիրելի մասնագետներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Մեծագույն հարգանքի ու գնահատանքի է արժանի մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ձեր ամենօրյա աշխատանքը, որն, անշուշտ, առաքելություն է:

Առողջապահության համակարգում բժշկի մասնագիտությունից ու աշխատանքից ոչ պակաս կարևոր է բուժքույրերի դերը:

Դուք եք նաև, որ, լինելով բժիշկների կողքին, լինելով նրանց հուսալի օգնականը, ջանք ու եռանդ չեք խնայում առողջական խնդիր ունեցող անձանց «ոտքի կանգնեցնելու» կարևոր ու շնորհակալ գործում:

Ասում են՝ բժշկի խոսքը հաճախ բուժական ավելի մեծ նշանակություն ունի, վստահորեն կարող ենք նշել, որ ավելի քան մեծ նշանակություն ունի նաև բուժքույրերի սրտացավ ու հոգատար վերաբերմունքը մեծահասակ ու ամենափոքր բուժառուների նկատմամբ:

Վերջին տարիներին համավարակն ու պատերազմը լուրջ մարտահրավերներ առաջացրին մեր երկրի, հատկապես` առողջապահական համակարգի համար, որոնք հնարավոր դարձավ հաղթահարել նաև ձեր մասնագիտական ու մարդկային որակների շնորհիվ:

 

Վստահ եմ, որ ձեր շնորհիվ է նաև մեր երկրի «սպիտակ բանակի» ծառայությունը ուժեղ և հուսալի:

 

Մասնագիտական տոնն առիթ է ևս մեկ անգամ այդ ամենն ընդգծելու, արժևորելու:

Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով առողջություն ու երջանիկ օրեր»: