Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_345621711_181209414487276_7616582491339448066_n
A A
Պաշտոնական

Թիրախավորելով շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույնս խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները․ Թ․ Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչիցպահանջել եմ, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբկրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին։

Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային ևականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայվածհայկական դիրքերի վրա:

Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ էբացել նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնությանմեքենայի ուղղությամբ:

Հերթական անգամ թիրախավորելով մասնագիտական պարտականությունները կատարողբուժաշխատողներին և շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույնս խախտել էմիջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիայի դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ-ումԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ահազանգելով դեպքի մասին և ակնկալելով հանդես գալ հասցեական և կոնկրետհրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրականիրավունքի ոտնահարման առնչությամբ»։