Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված

Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը նաեւ հայտնել է, որ Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։

«Մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում, հորդորում ենք չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի, մենք կշարունակենք մեր շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ», - ասել է նա։