Բացել լրահոսը Փակել լրահոսը
1110677
A A
Հասարակություն

Ադրբեջանը հայտնել է մեկ զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանը հայտնել է մեկ մարտական կորստի մասին Սոթքի հատվածում իրենց իսկ հրահրած ագրեսիայի արդյունքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մահացել է Օրհան Նովրուզալիզադեն։

Ադրբեջանը մայիսի 11-ի առավոտից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ և ականանետեր։ Հայկական կողմը հայտնել է 4 վիրավորի մասին։