Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Ինտերը» հաղթեց «Միլանին» չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Միլանի «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Միլանին»։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։ Երեք րոպե անց մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն ամրապնդեց «Ինտերի» առավելությունը։ Առաջին կեսի 32-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Միլանի» դարպասին, սակայն VAR-ի պատասխանատուներն այն չեղարկեցին։ Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց: Մնացած ժամանակում հանդիպման հաշիվն այդպես էլ մնաց անփոփոխ:

Այդպիսով, «Ինտերը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ և եզրափակիչ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին: Այդ խաղում «Ինտերը» հանդես կգա դաշտի տիրոջ կարգավիճակում:

Հանդիպման ավարտին ՈՒԵՖԱ-ն խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Հենրիխ Մխիթարյանին։