Բացել լրահոսը Փակել լրահոսը
345660714_2220826808307466_3604508846535736899_n
A A
Պաշտոնական

Մարզպետը քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։
 
Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է Տեղ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին։
 
Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
 
Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները։
 
💬Ներկայացնելով շրջայցի նպատակները՝ Ռ․Ղուկասյանը նշել է․ «Որպեսզի ճիշտ կառավարենք, բնակիչներն իրենք տեղերից պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին, իսկ մենք պարտավոր ենք տարբերակներ առաջարկել ու ձգտել լուծել դրանք»։
 
💬Ավագանու անդամները մի շարք հարցերի մասին են բարձրաձայնել, որոնք հիմնականում վերաբերում էին վարելահողերին, այն հողատարածքների ու արդեն կատարած ցանքսերի փոխհատուցմանը, որոնք օգտագործել չեն կարողանում, սուբվենցիոն ծրագրերին, կաթի մթերմանը, կոյուղու կառուցմանը և այլն։
 
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
 
Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Ղուկասյանն այցելել է համայնքի Արավուս բնակավայր, շրջել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու խնդիրներին։
 
Արավուսցիների հետ հանդիպմանը վերջիններս մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք մասնավորապես առնչվում էին անվտանգությանը, մանկապարտեզ բացելուն, տների սեփականաշնորհման վկայականներին, հանդիսությունների սրահի նորոգմանը, աշխատատեղերին, բուժսպասարկմանը և այլն։
 
💬Ռոբերտ Ղուկասյանը այցելեց նաև Արավուսի տարրական դպրոց, եղավ գյուղում գործող ջերմոցում՝ ծանոթանալով դրա գործունեությանը։
 
💬Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում են տեղակալներն ու խորհրդականները։