Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի և ՌԴ-ի միջև տեղի են ունենում համաձայնություններ, որոնց մենք չենք մասնակցում․ Հ․ Գրիգորյան (տեսանյութ)

«Տեղի են ունենում համաձայնություններ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև, որոնց մենք չենք մասնակցում» նշում է «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գրիգոյանը` անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին։

Ըստ նրա ՌԴ-ն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կատարում է մեզ անհայտ պարտավորություններ և այդ պատճառով էլ Հայաստանը փորձում է  արևմուտքի հետ հարաբերությունները որոշակիորեն կարգավորել «Այդ համատեքստում էլ տեղի ունեցավ Վաշինգտոնում հանդիպում և տեղի կունենա նաև Բրյուսելում , բայց այս հանդիպումն էր չի տարբերվի նախորդ հանդիպումից»։

Ըստ նրա` արևմուտքը ավելի շատ է շահագրգռված, որ լինի խաղաղություն, քան Ռուսաստանը «Արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ այլևս պետք է, որովհետև ինքը այլևս չի կատարվում։ Դրա փախարեն ստիպենք արևմուտքի օգնությամբ եռանախագահների կարգավիճակով մի փաստաթուղթ ստորագրվի, որը չեղյալ կհայտարարի նոյեմբերի 9-ը։

Պետք է այնպիսի փաստաթուղթ, որը կենթադրի նաև բազմազգ կոնտիգենտ ռուսական խաղաղապահների փոխարեն, որոնք չեն կարողանա պայմանավորվածության մեջ մտնել Ադրբեջանի հետ»։

Հայկ Գրիգորյանի կարծիքով` գլոբալ իմաստով Արցախը հանձնել է Ռուսաստանը, իսկ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը սպասարկում է Ռուսաստանի շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support