Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Պաշտոնական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`


Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 9-ի երեկոյան ժամերին, 13-14-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։