Բացել լրահոսը Փակել լրահոսը
արձան
A A
Հասարակություն

Երևանի իշխանությունները «Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն չունեն․ «Ազատություն»

«Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունները չունեն․ այս մասին «Ազատությանը» փոխանցում են Երևանի քաղաքապետարանից։

«Ազատությունը» հարց էր ուղղել քաղաքային իշխանություններին՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջև օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երևանի իշխանությունները մտադրություն ունեն հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե՞ օրակարգում նման հարց չկա։