Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, չնայած դժվարություններին․ ՌԴ դեսպան (տեսանյութ)

Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հենց այդտեղ ենք տեսնում երաշխիքները, որ էսկալացիաներ չեն լինի և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։ 

 

Մենք մշտապես շփման մեջ ենք գտնվում կողմերի հետ, ակտիվորեն առաջ ենք մղում խաղաղության օրակարգը, միջնորդական ծառայություններ ենք մատուցում»,- ասաց Կոպիրկինը։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support