Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянный-118
A A
Հասարակություն

Կրակոցներ Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում:

ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հայտնաբերել են մոտ 20-ից ավել ինքնաձգից արձակվաց կրակված պարկուճներ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև, թե արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ: