A
A
Նարեկ Մանասյանը հաղթեց իրանցի բռնցքամարտիկին և մտավ քառորդ եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը շարունակում է հաջող ելույթները Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
Մեր 92 կգ քաշային մարզիկն այսօր 5։0 հաշվով վստահ հաղթեց իրանցի Պուրիա Ամիրին և մտավ քառորդ եզրափակիչ փուլ։ Իր հաջորդ մրցամարտը նա կանցկացնի մայիսի 10-ին։
Այսօրվա երեկոյան մրցահերթին հանդես կգա մեր 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։