Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմրուկ
A A
Պաշտոնական

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի

Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը` դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
 
Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ: