Բացել լրահոսը Փակել լրահոսը
274699767_358502139615844_1784897623994195859_n
A A
Պաշտոնական

Գրանցվել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից սահմանային խախտումներ․ Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը
 
2023 թվականի մայիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 31 հաղորդում, որից 22-ը հանցագործությունների մասին է, դրանցից 20-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու 11 դեպքից 10-ը:
 
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ 2, անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության մեկական դեպքերը։
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն։
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում համակարգչային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Մայիսի 6-ին Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ոչ ոք չի տուժել:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 13 պատահար, որից 8-ը նյութական, 5-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 10 անձ դիմել է բուժհաստատություն։
 
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 250 վարորդ, 18ը եղել է անսթափ վիճակում, 58 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
ՆԳՆ ոստիկանության հետադարձ կապ
Հերթապահ մաս՝102, /047/94-02-07
ՃՈ ՕԿԿ /047/94-02-17