
A
A
Գեներալ Լենցովի՝ Բաքվում անցկացրած բանակություններն արդյունք չեն տվել. Արցախի պետնախարար
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովի Բաքվում անցկացված բանակցություններն արդյունք չեն տվել։ Տեղեկությունը հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա: