Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bachkov
A A
Սպորտ

Հովհաննես Բաչկովը վստահ հաղթեց թուրք բռնցքամարտիկին. աշխարհի առաջնություն

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր իր հերթական մարտն անցկացրեց Հովհաննես Բաչկովը:

Մեր 63,5 կգ քաշային մարզիկը 1/8 եզրափակիչ փուլում մրցեց թուրք Բիլգե Կանլիի հետ: Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի գերմանացի Գոդումանի և կոլումբիացի Վիաֆարայի հաղթողի հետ:

Այսօր երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև Հայաստանի հավաքականի անդամ Գուրգեն Մադոյանը (67 կգ), որի մրցակիցը մեկնարկային մենամարտում կլինի Տայպեյի ներկայացուցիչ Յու Լին։