Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան-Պուտին
A A
Քաղաքականություն

Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպում կազմակերպելու քննարկումների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման «որոշակի ծրագրեր քննարկվում են»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС գործակալությանը, այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։

«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են: Կախված նրանից, թե ինչպես կավարտվեն քննարկումները, մենք համապատասխան  հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», - այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հաջորդ շաբաթ Փաշինյան-Պուտին բանակցությունների հնարավորության մասին հարցին:

 

Մայիսի 4-ին Պրահա կատարած այցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա։