Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատական է ստացել «Վերոնա» - «Ինտեր» խաղում

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 7,5 գնահատական է ստացել Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի «Վերոնա» - «Ինտեր» խաղում, որն ավարտվել է միլանյան ակումբի խոշոր հաղթանակով՝ 6:0:

 

«Հաճույք է աչքերի համար, երբ նա ձախ եզրից վերածվում է հարձակվողական կիսապաշտպանի: Վատ չի գործում  նաև իր կիսադաշտում, հեշտությամբ փակում էր իր գոտին, մինչև որ Գալիարդինին փոխարինեց նրան», - գրում է La Gazzetta dello Sport օրաթերթը:

 

Ամենաբարձր գնահատական ստացել է արգենտինացի հարձակվող Մարտինես Լաուտարոն՝ 8, որը դարձել է դուբլի հեղինակ:

 

«Ինտերն» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում, վաստակեց 60 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի մայիսի 6-ին, «Ռոմայի» հետ, որն ընդամենը 2 միավորով է ետ մնում: