Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հարցն այն է՝ մենք պետություն կունենանք, թե չէ․ Փաշինյան (տեսանյութ)

ԻՆչու պետք է Նեմեսիսի արձանի պատճառով փակվի Հայաստան-Թուրքիա օդային տարածքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարց բարձրացրեց Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես էլի ուզում եմ վերադառնալ հայերնասիրության մեր մոդելին եւ խոսեմ այդ ընդհանուր համատեքստի մասին։ Մի դեպքում ասում ենք՝ շատ նեղ է ճանապարհը, չենք կարողանում ապրանքներ արտահանել։ Եվ այնպես չէ, որ տարբեր ուղղություններով գնալ-գալու վրա տարբեր արձանները չեն ազդում։ Օրինակ՝ հարց․ մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ այդտեղ մենք լուրջ պրոբլեմներ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ։Ըստ Փաշինյանի, քաղաքական գործիչները այժմ սխալվում են սխալ սկզբունքներով․ «Եվ մենք բոլորս առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ դավաճան ենք։ Բայց որ խորքային ռազմավարական դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկ չի խոսում»,- ասաց նա։

Փաշինյանի կարծիքով հիմա գլխավոր հարցը տարածաշրջանի պետությունների հետ նորմալ հարաբերույթուններ ունենալն է՝ որպես ինքնիշխան պետություն «Եվ այս հարցից է կախված մենք պետություն կունենանք, թե չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։