Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-05-03 174656
A A
Քաղաքականություն

Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը (տեսանյութ)

 
Այս գիշեր Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրին, հայտնում է ՌԴ նախագահի աշխատակազմը։
 
«Երկու անօդաչու թռչող սարքեր ուղղված են եղել Կրեմլի վրա։ Ռադարային մարտական ​​համակարգերի օգտագործմամբ զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերն անջատվել են»,- ասվում է հրապարակման մեջ, գրում է РИА Новости-ն։
 
Նշվում է, որ հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել, Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը չի փոխվել։
------------------------------- 

Կիևը հայտարարում է՝ տեղեկություն չունի Կրեմլի վրա հարձակման փորձերի մասին

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ին ասել է, որ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան։

«Մենք տեղեկություն չունենք Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին, սակայն ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան բոլոր առկա ուժերն ու միջոցներն ուղղում է սեփական տարածքներն ազատագրելուն, այլ ոչ թե հարձակվում է ուրիշների վրա», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Նիկոֆորովի խոսքով՝ ահաբեկչությունը՝ Դնեպրի և Ումանի տների ավերված մուտքերն են, «իսկ այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ակնհայտորեն սրում է իրավիճակը մայիսի 9-ից առաջ»։