Բացել լրահոսը Փակել լրահոսը
5aaa462b2269a2307c12cb52
A A
Քաղաքականություն

Էրդողանի խոսնակ. «Հայաստանի արարքը չէր կարող մնալ անպատասխան»

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը ելույթ է ունեցել նախագահական պալատում տեղի ունեցած «Նախագահական քաղաքականության հիմունքները, գործառույթները և նպատակները» գրքիշ շնորհանդեսում, գրում է Ermenihaber.am-ը։

Անդրադառնալով  Հայաստանին՝ նա նշել է. «Նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանին չարձագանքելու մասին։ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող և մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունը (Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը - խմբ.) չէր կարող մնալ անպատասխան։ Իհարկե, դրա հետևանքը  պիտի լիներ օդային տարածքի փակումը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք  տեղեկացնելու  չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար «Flyone Armenia» ավիաընկերությանը նախապես տրամադրված թույլտվությունը։