Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_344955135_1294523241467378_225937291519255321_n
A A
Պաշտոնական

Սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հայտարարությունը․

«Այսօր ժամը 15:30-ին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմԹումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայիհրապարակ»:

Ես եւ արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով:Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպեսնաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտմանհերթական դրսեւորումն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին։Լրագրողներին եւս սիրով հրավիրում եմ լուսաբանելու ակցիան»։