Բացել լրահոսը Փակել լրահոսը
dprocakan-olimpiada1
A A
Պաշտոնական

ՀՀ դպրոցականները կարող են մասնակցել hամառուսաստանյան դպրոցական օլիմպիադային

 ՌԴ «Сириус» կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության աշակերտներին հրավիրում է մասնակցելու դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադային, որն անցկացվելու է առցանց ձևաչափով, այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Сириус» կրթական կենտրոնը համակարգում է համառուսաստանյան օլիմպիադաները՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց տաղանդը։

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել siriusolymp.ru կայքում։