Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+miki
A A
Սպորտ

«Ինտերը» 3:1 հաշվով հաղթեց «Լացիոյին», Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում ընդունեց Հռոմի «Լացիոյին»:

Միլանյան ակումբը մինչ այդ իր հարկի տակ կրել էր երեք անընդմեջ պարտություն միևնույն 0:1 հաշվով: Նման արդյունք գրանցվեց նաև առաջին խաղակեսում, երբ հյուրերի խաղացող Ֆելիպե Անդերսոնը 30-րդ րոպեին գրավեց տանտերերի դարպասը:

Երկրորդ կեսում «Ինտերը» տարածքային մեծ առավելություն ուներ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում ճեղքել մրցակից պաշտպանությունը: Բայց խաղավերջում, միլանցիները 12 րոպեում, երեք գոլ խփեցին և կտրուկ փոխեցին խաղի ընթացքը: Աչքի ընկան փոխարինման մտած Լաուտարոն ու Լուկակուն:

Այդպիսով, «Ինտերը» հաղթեց 3:1 հաշվով, վաստակեց 57 միավոր և հավասարվեց 4-րդ հորիզոնականում ընթացող «Միլանին»: «Լացիոն» 61 միավորով դեռևս զբաղեցնում է 2-րդ տեղը:

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց «Ինտերի» մեկնարկային կազմում, սակայն երկրորդ կեսի 61-րդ րոպեին փոխարինվեց: Մեր ֆուտբոլիստն այս խաղի համար ստացավ 6,5 գնահատական:

«Բարձրակարգ առաջին խաղակես: Նա հիանալի գոլ է խփում, բայց Կորեայի խաղից դուրս վիճակն ամեն ինչ զրոյացնում է: Հետո նորից փորձեց, բայց հարվածը բարձր ստացվեց: Երկրորդ կեսում նա աստիճանաբար տեղի տվեց, և Ինձագին նրան փոխարինեց», - գրում է լրատվամիջոցը:

Հաջորդ խաղն «Ինտերը» կանցկացնի մայիսի 3-ին, «Վերոնայի» հարկի տակ