Բացել լրահոսը Փակել լրահոսը
1109935
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը հաղթեց մարմնամարզության աշխարհի գավաթի հենացատկում (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթանակ տարավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող առանձին գործիքների Աշխարհի գավաթի 4-րդ փուլում:

Հենացատկի մրցումներում մեր մարզիկը վաստակեց 15.166 միավոր և բավականին առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Նազար Չեպուրնիից (14.799): Այդպիսով, Արթուր Դավթյանը հաղթող ճանաչվեց աշխարհի գավաթի 4 խաղարկություններից երեքում:

Հայաստանի հավաքականը Եգիպտոսում վաստակեց 3 մեդալ՝ մեկական ոսկի, արծաթ և բրոնզ: