Բացել լրահոսը Փակել լրահոսը
դդֆ
A A
Պաշտոնական

Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները հայտարարում են ակցիան դադարեցնելու մասին

Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները հայտարարում են Շուշի-Քարին տակ խաչմերուկում ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանցիների խումբը 138 օր է բնապահպանական պահանջներով փակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է շրջափակման մեջ:

APA գործակալության փոխանցմամբ` այսօր Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Շուշիում հանդիպման է հրավիրել «էկոակտիվիստներին» և հայտարարել, որ «ապրիլի 23-ին նոր իրավիճակ է ստեղծվել՝ կապված Պետական սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անցակետի տեղադրման հետ»: Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնյան խնդրել է դադարեցնել ակցիան:

Դեռևս հստակ չէ՝ ադրբեջանցիների կողմից ակցիան դադարեցնելուց հետո ճանապարհը բացվելո՞ւ է, այնտեղ տեղադրված արգելապատնեշները հեռացվելո՞ւ են։

Պաշտոնական Ստեփանակերտը ևս դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները: