A
A
Հայաստան-Ռուսաստան` 4:4
Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական Հայաստան - Ռուսաստան խաղի նախօրեին հանդիպեցին երկու երկրների վետերան ֆուտբոլիստները: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 4:4:
Ի դեպ, հանդիպումը չնայած ընկերական էր, ավելի շուտ ժամանցային բնույթ էր կրում (ֆուտբոլիստները 1 անգամ ընդամենը խախտեցին խաղի կանոնը, բացի այդ միմյանց հնարավորություն էին ընձեռում գոլեր խփել), սակայն «Միկայի» մարզադաշտ ավելի շատ հանդիսականներ էին եկել, քան կարելի է հանդիպել Հայաստանի ազգային առաջնության խաղերի ժամանակ: