Բացել լրահոսը Փակել լրահոսը
տրակտոր Արցախ
A A
Պաշտոնական

Ադրբեջանցիները կրակել են Արցախում նռան այգում աշխատող հայ տրակտորիստի վրա

2023թ. մարտի 26-ին, ժամը 11:05-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող ,,Շեխերի երես,, կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վովա Լևոնի Խաչատրյանի և Ռուբեն Շուրայի Ալավերդյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Վ. Խաչատրյանի և Ռ. Ալավերդյանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով: Հայտնում է ԱՀ դատախազությունը։
 
05.04.2023թ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: