Բացել լրահոսը Փակել լրահոսը
180558
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական իրավաբանները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական իրավաբանները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։

«Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված ռազմական համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Բաքվում կայացել է երկու երկրների ռազմական իրավաբանների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տնտեսական հարցերը տարածաշրջանում, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել իրավական ծառայության կազմակերպման, զինվորական օրենսդրության և զինվորական իրավաբանների ծառայողական գործունեության ոլորտում փորձի շուրջ»: