Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան ԱԺ 5647
A A
Քաղաքականություն

Տիգրան Աբրահամյան. Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը:
Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում:
 
Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվի ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով, որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ հայկական կողմի համար չարիք են:
 
Այդ թեմայով բանակցելու բան չկա:
 
Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի: