Տեղի կունենա ՀԱՊԿ նիստ. հայտնի է, թե ինչ հարցեր կքննարկվեն
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 27-ին Դուշանբեում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՀՄՀ) հերթական նիստը։
Այս մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Օրակարգի նախագիծով նախատեսում է 2022 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած ՌՀՄՀ XX ժողովի որոշումների կատարման, ինչպես նաև դրանց մշակման ընթացքում ընդունված կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների կատարման արդյունքների քննարկում»,- հաղորդել է լրատվականը:
ՀԱՊԿ-ում մանրամասնել են. «Նախատեսվում է քննարկել զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև բազմակողմ համագործակցային փոխգործակցության զարգացման վերաբերյալ հետագա միջոցառումների բովանդակությունը»։
Միջոցառումը, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, կիրականացվի ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի նախագահությամբ: