Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե 120,000 հայ իր բնօրրանից թողնի գնա, պատկերացնում եք, թե ինչ հարված է լինելու դա․ Ա․ Սարգսյան (տեսանյութ)

«Ցավոք սրտի, կանգ է առել ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարևոր է նաև, թե երբ է փոխհատուցման հարցը բարձրացվելու»,- ասում է  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նաեւ այլ հարց է առաջ քաշում․

«Մենք այս պահին մեր շահերը դեռ դոկտրին չենք դարձել և մենք չենք ներկայացել աշխարհին, թե Հայաստանը ինչ շահեր է հետապնդելու։ Եթե Թուրքիան ընդունի այն մեղքը, որը կատարել է, այդ պարագայում շատ ավելի հեշտ է հարաբերությունները կարգավորելը»։

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելուն, Արամ Սարգսյանը նշեց «Անհնար է պատկերացնել, որ մենք մեր հայրենիքը կտոր-կտոր հանձնենք․․․Եթե 120000 հայ իր բնօրրանից թողնի գնա, պատկերացնում եք, թե ինչ հարված է լինելու դա»։

Մանրամասները՝ տեսանյութում